Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ռուսաստանցիներին շնորհավորել է հունիսի 12-ին Ռուսաստանում նշվող Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ Մոսկվայի ու Անկարայի միջև հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակ»:
«Մեծարգո պարոն նախագահ: Ողջ թուրք ժողովրդի անունից ռուսաստանցիներին շնորհավորում եմ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկանում եմ, որ առաջիկայում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դուրս գան արժանի մակարդակ»,- գրված է նամակում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր հերթին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հղած նամակում հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը կհասնեն այն մակարդակի, որն անհրաժեշտ է երկու ժողովուրդների ընդհանուր շահերի համար: