Մեծ Բրիտանիան կոշտ վետո է դրել եվրոպական բանակի ստեղծման հեռանկարների վրա: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, փոխանցում է РИА Новости-ն
«Ո՛չ, մենք բացարձակ վետո ենք դրել եվրոպական բանակի ստեղծման վրա»,- ասել է Ֆելոնը լրագրողներին՝ պատասխանելով ԵՄ բանակի ստեղծման նախագիծի հեռանկարի վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ ԵՄ զինված ուժերի ձևավորման օգտին էին հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և Եվրախորհրդարանի պատգամավորները։