ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) օգտին քվեարկությունը կարժենա 42,4 մլրդ դոլար, կառավարությունը ստիպված կլինի ավելացնել հարկերը և կրճատել սոցիալակն ծրագրերի ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը:
Brexit-ի որոշման դեպքում եկամտահարկի բազային դրույքաչափը կբարձրանա 2%-ով (կկազմի մինչև 22% ), ժառանգության հարկը՝ 5%-ով՝ հասնելով մինչև 45%-ի: Բենզինի և ալկոհոլի ակցիզային հարկրերը ևս կբարձրանան 5%-ով:
ԵՄ կազմից դուրս գալու դեպքում կկրճատվեն առողջապահության, պաշտպանության, կրթության, ոստիկանության և տրանսպորտի ոլորտներում պետական ծախսերը:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեն կանցկացվի հունիսի 23-ին: