Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի հաջորդ նախագահը խախտի միջուկային պայմանագիրը, ապա Թեհրանը կայրի այդ փաստաթուղթը, փոխանցում է Интерфакс-ը:
«Մենք չենք խախտում համաձայնագիրը, սակայն, եթե հակառակ կողմը խզի այն, մենք մեր հերթին կայրենք այդ փաստաթուղթը», - ասվում է Խամենեիի հայտարարությունում:
Փորձագետների կարծիքով Խամենեիի այս հայտարարությունն ուղղված է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ամենահավանական թեկնածու Դոնալդ Թրամփին, ով ավելի վաղ հանդես էր եկել Իրանի հետ միջուկային համաձայնագրի քննադատությամբ և խոստացել էր վերանայել այն: