ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, Օֆելյա Համբարձումյանի թաղման կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Ըստ նախարարության հաղորդագրության, Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում:
Հունիսի 13-ին, 91 տարեկանում իր մահկանացուն կնքեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը:
Հայ մեծանուն երգչուհին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման (1959 թվական), 2011 թվականին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի: