Մոսկվան կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկարայի հետ, սակայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացնել է տվել, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների կատարման, դա անհնար է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Էրդողանի հայտարարությունը:
«Անկասկած, մենք կցանկանայինք ու ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները և կցանկանայինք վերադառնալ բարի, փոխշահավետ համագործակցության ժամանակաշրջանի: Սակայն միևնույն ժամանակ նախագահ Պուտինը բավական հստակ հասկացնել է տվել, որ տեղի ունեցածից հետո առանց Անկարայի կողմից անհրաժեշտ գործողությունների կատարման հնարավոր չի երևում որևէ կարգավորում»,- ասել է Պեսկովը: