Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել բողոքի ակցիայով: Facebook-ում արդեն ստեղծվել է համապատասխան նախաձեռնություն՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան» անվանումով:
«Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգիլել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը»,- ասված է նախաձեռնող խմբի հայտարարությունում։
Բողոքի ակցիան նախատեսված է հունիսի 22-ին՝ Զվարթնոց օդանավակայանում: