Թուրքական սոցկայքերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակի հետ կապված հեգնական արտահայտություններին ավելացել է նաև հին ու ներկայիս դեպքերի հետ ոչ մի առնչություն չունեցող տեսագրություն, որում ՌԴ նախագահն իր աշխատասենյակում մի փաստաթուղթ է կարդում և պատռում այն։
Սոցկայքերում այս տեսագրությունը թուրք օգտատերերը վերնագրել են. «Ահա, թե ինչ է անում Պուտինը Էրդողանի ուղարկած նամակի հետ»։