ՌԴ ԱԳՆ-ն ոչ կառուցողական է անվանել Թբիլիսիի դիրքորոշումը, որն Անդրկովկասի գծով Ժնևյան բանավեճերի ժամանակ հրաժարվել է ուժի չկիրառման մասին համատեղ հայտարարությունից, հայտնում է ТАСС-ը:
«Ուժի չկիրառման մասին Ժնևյան բանավեճերի մասնակիցների համատեղ հայտարարության փաստացի մերժումը Թբիլիսիի կողմից ընկալվել է որպես ոչ կառուցողական մոտեցում բանակցությունների կարևորագույն թեմային»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ժնևում հանդիպման ժամանակ «դրական դինամիկա է գրանցվել Աբխազիայի և Հարավային Օսիայի Վրաստանի հետ սահմանամերձ շրջաններում միջադեպերի կանխման և դրանց արձագանքման համատեղ մեխանիզմների մշակման ուղղությամբ աշխատանքում»:
Նշենք, որ Անդրկովկասի խնդիրների վերաբերյալ Ժնևյան բանավեճերի 36-րդ փուլը տեղի է ունեցել հունիսի 14-15-ին: Ռուսասկան պատվիրակությունը գլխավորում էր պետքարտուղար, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: