Սեուլում ավելի քան 70 մարդ մասնակցել է մրցույթի, որի նպատակն է եղել 90 րոպե ոչինչ չանել, հայտնում է Vice-ը: Մասնակիցները չպետք է շեղվեն բջջային հեռախոսների, ժամացույցի ուղղությամբ, քնեն կամ խոսեն: Եթե մասնակիցները ցանկանում են խմել կամ զուգարան գնալ, նրանց թույլատրվում է զբաղվել անհրաժեշտ գործերով միայն կազմակերպիչներին զգուշացնելուց հետո` բարձրացնելով հատուկ քարտերը:
Մրցույթն անցկացնելու գաղափարը պատկանում է արվեստագետ Վուպս Յանին: Առաջին նման միջոցառումը նա կազմակերպել է 2014 թվականին: Կինն անհանգստացել է, երբ ոչ մի գործով չի զբաղվել: Այդ ժամանակ նա որոշել է, որ եթե բազմաթիվ մարդիկ ոչինչ չանեն միասին, ապա այդ գործընթացն ավելի հարմարավետ կլինի: