ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը 1 մլն դոլար է հատկացրել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանագարանի կառուցման համար: Այդ մասին հայտնել է Asbarez-ը` նահանգի խորհրդարանի անդամ Ադրին Նազարյանի վրա հղումով:
«Հպարտ եմ, որ հայկական թանգարանի կառուցման համար 1 մլն դոլար է հատկացվել: Վստահ եմ, որ Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանությունից հետո հաստատված հայերի անցումը ողբերգությունից դեպի վերածնունդ նահանգի պատմության կարևոր էջերից է: Եվ թանգարանի կառուցումը միայն կլրացնի և կհարստացնի Կալիֆորնիայի մշակութային և պատմական կենտրոնների շարքը»,-ասել է Նազարյանը:
Հայ-ամերիկյան թանգարանի առաքելությունը կլինի նպաստել ԱՄՆ էթնիկ և մշակութային բազմազանության ընկալմանն ու ճանաչմանը` ամերիկահայերի օրինակով: Թանգարանը կվերածվի մշակութային կենտրոնի, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ամերիկահայերի պատմությանն ու մշակութային առանձնահատկություններին:
Թանգարանում կգործեն ցուացսրահներ, ուսումնական կենտրոններ, փոքր թատրոն և լսարաններ կլինեն: Թանագարանը կզբաղեցնի 1,7 հա տարածք և շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով: