«Բժիշկներ առանց սահմանների» օգնության խումբն այլևս փող չի վերցնի Եվրոպական միության որևէ անդամ-պետությունից: Այս կերպ խումբը արտահայտում է իր բողոքը փախստականների ճգնաժամի վերաբերյալ, հաղորդում է The Guardian-ը:
ԲԱՍ-ը հայտարարել է, որ այլևս չի կարող գումար վերցնել այն երկրներից և ինստիտուտներից, որոնք «փորձում են դուրս հրել մարդկանց և նրանց տառապանքը եվրոպական ափերից: