Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության նախձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ավարտին է մոտենում ԼՂՀ-ում Նոր Կիլիկիա բնակավայրի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները, հայտնում է Artsakh Press-ը:
Ինչպես հաղորդել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, ծրագրի առաջին փուլում շահագործման է հանձնվել 10 բնակարան, ընթացքի մեջ է ևս 20–ը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ բնակարանների ներքին հարդարման, փողոցների բարեկարգման, էներգամատակարարման ուղղությամբ:
Տեղադրվել են ջրամատակարարման նոր համակարգեր. շուտով կսկվի բնակարանների ջրաֆիկացումը: Նախատեսվում է այն շահագործման հանձնել ընթացիկ տարում:
Նշենք, որ Նոր կիլիկիա բնակավայրը գտնվում է Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի հարևանությամբ: Բնակարանները հասցեատերերին կբաշխի ԼՂՀ կառավարության բնակարանային հանձնաժողովը: