Գերմանիայում կայացած Hermann Historica աճուրդում վաճառվել են մի շարք իրեր, որոնք պատկանել են Երրորդ ռեյխի նացիստական վերնախավին։ Դրանց թվում է եղել նաև Ադոլֆ Հիտլերի կաշվից գրպաններով տաբատը, որը վաճառվել է 62 հազար եվրոյով:
Գերմանական Bild-ը մանրամասնել է, որ վաճառվել են նաև Հիտլերի ժամացույցն ու թիկնոցը՝ 42 հազար և 275 հազար եվրոյով։
Հաղորդվում է, որ Գերմանիայի հրեական համայնքն արդեն դատապարտել է աճուրդի անցկացումը՝ այն որակելով սկանդալային եւ գարշելի։