ԵՄ երկրների ներկայացուցիչները երկարացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

18:34     21 հունիսի, 2016

ԵՄ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2017 թվականի հունվարի վերջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք կարող ենք հաստատել, որ ներկայացուցիչների կոմիտեն պայմանավորվել է երկարացնել սահմանափակող միջոցառումները՝ կապված Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի գործողությունների հետ, և շարունակել գնահատել Մինսկի համաձայնագրերի իրագործումը»,- РИА Новости-ին հայտնել է եվրոպական դիվանագիտության անանուն ներկայացուցիչը:

Այժմ սահմանափակումների երկարացումը պետք է հաստատի ԵՄ նախարարների խորհուրդը, հաստատման հստակ ժամկետներ, սակայն, չեն նշվում։

 

 


© armedia.am