Նավթի համաշխարհային գների վայրիվերումները շարունակվում են: Վերջին շրջանում «սև ոսկու» գների անկումն, այսօր կարծես թե դադարեց:
Brent տեսակի նավթի գինն այս անգամ խուսափեց անկումից, որպես գործոն հանդես է գալիս տեղեկատվությունն այն մասին, որ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) կողմից նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են:
«4 շաբաթյա գնանկումից հետո, նավթի արդյունահանման ծավալների՝ 5.2 մլն բարելի չափով կրճատման մասին լուրը դրական ազդեց շուկայի վրա»,- այս մասին նշում է Forex Club-ի ավագ փորձագետ Ալյոնա Աֆանասևան, հաղորդում է REGNUM գործակալությունը:
Նավթը «տպավորվեց» վերջին լուրերով. այսպես է գնահատում փորձագետն իրավիճակը:
Նշենք, որ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.63 %-ով՝ հասնելով 50.94 դոլար/բարելի, իսկ WTI տեսակի գինն աճել է 0.70 %-ով՝ հասնելով 50.20 դոլար/բարելի: