ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) փոխանցմամբ, ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 892.7 մլն ԱՄՆ դոլար: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 6.8%-ով:
ԱՎԾ տվյալների համաձայն, հաշվետու ամիսներին արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 656.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 235.8 մլն ԱՄՆ դոլար՝ համապատասխանաբար աճելով 20%-ով և 1%-ով:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել էր 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլարի կամ շուրջ 2 տրիլիոն 265.6 մլրդ ՀՀ դրամի առևտուր: 2014 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել էր մոտ 20%-ով: