ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Արմեն Պապիկյանը մինչև 2016թ. հունիսի 16-ը զբաղեցնում էր Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը:
ԱՐՄԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Կենսագրական տվյալներ
Ծննդյան թիվը և վայրը
1973թ-ի նոյեմբերի 22-ին, ք. Երևան, Հայաստան
Կրթություն
1990 -1995թթ.
Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում:
2000թ.
1999 և 2001թթ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա:
Աշխատանքային գործունեություն
1997 -1999թթ.
ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար:
1999-2002թթ.
ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար:
2002-2005թթ.
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնև, Շվեյցարիա:
2002-2005թթ.
Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (նստավայրը՝ Ժնև):
2005-2007թթ.
ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ:
2007-2011թթ.
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական – առաքելության ղեկավարի տեղակալ, Վիեննա, Ավստրիա
2011թ-ից
ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Երևան:
2011թ. սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ): Դիվանագիտական աստիճանը` Խորհրդական
Օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ամուսնացած է, ունի երկու երեխա: