Մերկելը կոչ է արել ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը

09:57     23 հունիսի, 2016

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան ճակատը։ Այս մասին նա հայտարարել է լեհ պաշտոնատար անձանց հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

Գերմանիան, ինչպես ընդգծել է Մերկելը, հանդես է գալիս հօգուտ Ռուսաստանի հետ մշտական երկխոսության։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Բեռլինը Եվրոպայի սահմանների մոտ տեսնում է «նոր սպառնալիքներ», և այդ իսկ պատճառով մտադիր է մեծացնել ռազմական ծախսերն ու ամրապնդել ՆԱՏՕ-ի պաշտպանունակությունը։

«Կառավարությունն ընդհանուր առմամբ համաձայն է ՆԱՏՕ-ի որոշման հետ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է պաշտպանական ծախսերին հատկացնենք ՀՆԱ 2 տոկոսը»,- հավելել է կանցլերը։


© armedia.am