Մեծ Բրիտանիայում այսօր առավոտյան ժամը 7-ին բացվել են Եվրոպական միությանը թագավորության հետագա անդամակցության հարցով հանրաքվեի քվեարկության համար ընտրատեղամասերը, գրում է Ռոյթերզ գործակալությունը:
Ընտրատեղամասերն աշխատելու են մինչ կեսգիշեր, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Հանրաքվեի մասնակիցները (մոտ 47 միլիոն ընտրող) պետք է պատասխանեն հարցին. «Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրոպական միության կազմում»:
Համաձայն YouGov սոցիոլոգիական ընկերության անցկացրած երեկվա հարցման՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն դեմ է բրիտանացիների 51 տոկոսը, կողմ՝ 49 տոկոսը: Ընդ որում՝ YouGov-ի անցկացրած նախորդ հարցումը ցույց է տվել Եվրամիությանն անդամակցությունից հրաժարվելու աջակիցների գերակշռությունը: