• Առաջին Հռոմի պապ է համարվում Պետրոս առաքյալը: Կաթոլիկները հավատում են, որ վերջին Հռոմի պապը ևս լինելու է Պետրոսը: Հենց Պետրոս II-ի ժամանակ է սկսվելու աշխարհի կործանումը:
• Հռոմի պապի ընտրությունը կատարվում է կոնկլավի՝ կարդինալների ժողովի կողմից, որի նիստի ժամանակը սահմանափակված չէ, այն շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ կարդինալների 2/3-ը չքվեարկի կարդինալներից որևէ մեկի օգտին: Այսպես, 1268 թվականին կոնկլավի նիստը շարունակվել է 2 տարի: Կարդինալները չէին կարողանում կողմնորոշվել մինչև նրանց դադարեցին ուտելիք բերել: Միայն այդ միջոցի կիրառումից հետո կարդինալները կարողացան ընտրել Գրիգորի X-ին:
• Հռոմի պապ Հովհաննես XX չի եղել: 1276 թվականին Հռոմի պապ է ընտրվել պորտուգալացի Պեդրու Ժուլիանը, ով վերցրել է Հովհաննես XXI անունը: Հետաքրքրիր է, որ Հովհաննես անունով նախորդ պապը եղել էր XIX-ը: Ժուլիանը վստահ է եղել, որ Հովհաննես պապերի հաշվարկը սխալ է եղել: Շուտով պարզվել է, որ հենց ինքն է սխալվել, սակայն արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու:
• Գոյություն ունի լեգենդ, որ Հռոմի պապը մի անգամ կին է ընտրվել: Նշվում է, որ խաբեությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ հանդիսավոր արարողություններից մեկի ժամանակ նա ծննդաբերել է: Դրանից հետո՝ մինչև Լևոն X-ը, բոլոր պապերի սեռը ստուգել են:
• Հուլիոս II-ը պատմության մեջ մնացել է որպես ռազմատենչ պապերից մեկը, ով զբաղվում էր սուսերամարտով: Հենց նրա օրոք է ստեղծվել Շվեյցարական գվարդիան: Այդ ժամանակներում՝ XVI դարասկզբին, շվեյցարացիները լավագույն զինվորներն էին Եվրոպայում:
• Ամենակարճ կառավարած Հռոմի պապը Լևոն XI-ն է, ով մահացել է պապ ընտրվելուց 27 օր հետ:
• Հռոմի կաթոլիկ եկեղեցին միայն 1992 թվականին է ընդունել, որ երկիրը պտտվում է արևի շուրջ: 1996 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս II պապը պաշտոնապես ընդունեց • Գալիլեի տեսության ճշմարտացիությունը և նրա մահապատիժը ճանաչեց անարդար:
Առաջինն մուսուլմանական տաճար այցելած Հռոմի պապը Հովհաննես Պողոս II-ն է, ով 2001 թվականին աղոթել է Դամասկոսի Օմայանների մզկիթում: