G7-ի երկրները արտակարգ համատեղ հայտարարությամբ հանդես կգան Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեում եվրասկեպտիկների հաղթելու դեպքում:
Դա կապված Է համաշխարհային ֆոնդային և արժութային շուկաների կտրուկ տատանումները կանխելու անհրաժեշտության հետ:
Նաև «յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները պատրաստվում են արտակարգ տեսախորհրդաժողով անցկացնել եվրասկեպտիկների հաղթելու դեպքում՝ քննարկելու համաշխարհային շուկաների կայունացմանն ուղղված միջոցառումները: