Ընկերությունների մոտ 1300 ղեկավարներ, որոնցում զբաղված է 1,75 մլն մարդ, կողմ են արտահայտվել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանմանը:
«Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս անորոշություն կստեղծի մեր ընկերությունների համար, դա կնշանակի պակաս առևտուր Եվրոպայի հետ և պակաս աշխատատեղեր»,- հայտարարել են գործարարները:
«Ոչ մեծ ընկերություններն ու այնտեղ աշխատող մարդիկ առավել անպաշտպան են ցանկացած տնտեսական ցնցման առաջ, որը կարող է հետևել դրան»,- ավելացրել են նրանք:
Ավելի վաղ ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման օգտին արտահայտվել են նավթային BP և Royal Dutch Shell, լեռնահանքային Rio Tinto և Billiton, հեռահաղորդակցության Vodafone և ВТ, օդատիեզերական Rolls-Royce, պաշտպանական BAE Systems ընկերությունների, HSBC բանկի, EasyJet ավիաընկերության, ավտոմոբլիային Jaguar Land Rover, մանրածախ առևտրի Marks and Spencer ընկերությունների, Heathrow և Gatwick օդանավակայանների ղեկավարները: