Բրիտանական ֆունտ ստերլինգի արժեքն այսօր նախկինի պես աճում է, քանի որ ներդրողների մեծ մասը խաղադրույք են անում, որ հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիան կմնա Եվրոպական միության կազմում:
Առավոտվա դրությամբ ֆունտ ստերլինգի արժեքը դոլարի համեմատ 1,4706-ից բարձրացել է մինչև 1,4796 դոլար մեկ ֆունտի համար:
Եվրոյի արժեքը դոլարի նկատմամբ նախորդ օրվա առևտրի ընթացքում 1,1297 դոլարից ավելացել է մինչև 1,1340 դոլար մեկ եվրոյի դիմաց: Ճապոնական իենի նկատմամբ դոլարի արժեքը նախորդ փակման ժամանակ 104,41 իենից բարձրացել է մինչև 104,64 իեն 1 դոլարի դիմաց: