Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր քվեարկել է Մեծ Բրիտանիայում անցկացվող՝ ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցով հանրաքվեում:
Հանրաքվեից առաջ քարոզարշավի ընթացքում իշխող պահպանողական կուսակցության ղեկավարը բրիտանացիներին կոչ է արել քվեարկել ԵՄ կազմում մնալու օգտին:
Քեմերոնը և նրա կինը՝ Սամանտան, քվեարկել են Դաունինգ սթրիթում կառավարական նստավայրի մերձակա ընտրատեղամասում:
Ընտրատեղամասերը բացվել են Լոնդոնի ժամանակով 7:00-ին և կփակվեն 22:00-ին: Քվեարկության շրջանակներում ընտրողները կպատասխանեն հետևյալ հարցին. «Արդյոք Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրոպական միության անդամ, թե՞ դուրս գա Եվրոպական միությունից»: