ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի պառակտված Եվրոպան կնպաստի անվտանգության ոլորտում անկայունությանն ու անկանխատեսելիությանը:
«Ես ձայնի իրավունք չունեմ: Որոշում կայացնողները բրիտանացիներն են: Ես կարող եմ միայն ասել, թե ինչն է կարևոր ՆԱՏՕ-ի համար: Ուժեղ Մեծ Բրիտանիան` ուժեղ Եվրոպայում լավ է Մեծ Բրիտանիայի և լավ է ՆԱՏՕ-ի համար, քանի որ անվտանգության ոլորտում մենք դեմառդեմ կանգնած ենք աննախադեպ մարտահրավերների դեմ», - հայտարարել է Ստոլտենբերգը:
Նրա խոսքով` Մեծ Բրիտանիան կամրջի դեր է տանում Եվրոպական միության և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև: