Ռուսաստանը պատրաստ է երկկողմանի բանակցություններ վարել Թուրքիայի արտգործնախարարի հետ, եթե վերջինս համաձայնի մասնակցել Սոչիում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) երկրների արտգործնախարարների խորհրդակցությանը:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան:
«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին ու սպասում ենք բոլորին՝ այդ թվում Թուրքիային ու Ուկրաինային, սակայն մինչ այժմ պատասխան չկա: Ես կարծում եմ, որ այս շաբաթ, առավելագույնը հաջորդ շաբաթվա սկզբին, հասկանալի կլինի (թե ով կմասնակցի)»,- ասել է Նեբենզյան: