Եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոպական միությունից, դա սպառնալիքի տակ կդնի «Գահերի խաղը» սիրված ամերիկյան հեռուստասերիալի նկարահանումների շարունակությունը:
Բանն այն է, որ սերիալի հիմնական արտադրական բազան գտնվում է Հյուսիսային Իռլանդիայում: Եթե ՄԲ-ն դուրս գա ԵՄ-ից, առանց Տարածաշրջանային զարգացման եվրոպական հիմնադրամի ներդրումների, բազան կարող է պակաս գրավիչ դառնալ և նախագծի հեղինակները կարող են այլ վայրեր որոնել արտադրության թանկացման պատճառով, հայտնում է The Independent-ը:
«Գահերի խաղը» բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում Հյս. Իռլանդիայում և բավականին մեծ նախագիծ է, սակայն Brexit-ն իրական սպառնալիք է օտարերկրյա նմանատիպ նախագծերի համար: