Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեում ձայների հաշվման առաջին արդյունքները կեսգիշերից քիչ անց կստացվեն Անգլիայի հյուսիսի Թայն և Ուիր կոմսության Սանդեռլենդ քաղաքից: Ինչպես հայտնել են միացյալ Թագավորության Ընտրական հանձնաժողովում, ձայների հաշվումն այնտեղ պետք է ավարտվի հունիսի 24-ին տեղական ժամանակով ժամը մինչև 00:30-ը:
174 հազար բնակիչ ունեցող Սանդեռլենդ քաղաքն ավանդաբար առաջինն է հրապարակում Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների քվեաթերթիկների հաշվման արդյունքները: Այս քաղաքում ուժեղ դիրքեր են զբաղեցնում Brexit-ի կողմնակիցները և, ըստ կանխատեսումների, այնտեղ պետք է որ հաղթանակ տանեն եվրասկեպտիկները: