Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ձեռք բերված պայմանավորվածություններն ադրբեջանական կողմի համար ցանկալի ձևով մեկնաբանելու փորձ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ կայացած բրիֆինգի ժամանակ:
Զախարովան «հավաքական կոչ» է արել առաջնորդվել Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության բնօրինակով, որը նա հատուկ մեջբերել է: Միևնույն ժամանակ Զախարովան բոլոր այլ հայտարարությունները որակել է «ոչ բարեխիղճ և հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձ»:
«Կա հստակ հայտարարություն, այն հնչեցվել է, այն հանդսանում է պաշտոնական փաստաթուղթ և պետք է հիմնվել նրա վրա, այլ ոչ թե կամայական ընթերցման կամ ինչ-որ մեկի աղավաղված մեկնաբանությունների»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե, իբր, Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հերքել էր Մամեդովի հայտարարությունը՝ նշելով, որ. «Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։
անդրադարձը՝ 57:10-ից.