Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամները 2015 թվականին նավթի գների անկման ֆոնին բյուջեների միագումար պակասուրդ են արձանագրել գրեթե 100 միլիարդ դոլարի չափով՝ մեկ տարի առաջվա 238,1 միլիարդ դոլարի հավելուրդի դիմաց: Այդ մասինգրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կազմակերպության տարեկան հաշվետվությունը:
Պակասուրդը գրանցվում է 1998 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Ասիայում ֆինանսական ճգնաժամի և շուկայի բաժնի համար Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև մրցակցության պատճառով նավթի գներն ընկան բարելի դիմաց մինչև տասը դոլար: