Թուրքիայի հայ համայնքի անդամները բողոքի ցույց են կազմակերպել Պոլսո Հայոց պատրիարքարանի առջև` պահանջելով պատրիարքի ընտրություններ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Ներկաների շարքում են եղել Օրթաքյոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Իսքենդեր Շահինգյոզը, Քալֆայան որբանոցի հմնադրամի ղեկավար Դիանա Քամփարոսյանը, գրող Ժակլին Չելիքը, ատամնաբույժ Թաթյո Բեբեքը և այլոք: Նրանք պատրիարքարանի դիմաց սև պսակ են թողել «Ուզոմ ենք ընտրել մեր պատրիարքին» գրությամբ:
«Մենք իրական պատրիարք ենք ուզում, և հենց մենք ենք նրան ընտրելու: 555 տարի ինչպես եղել է, այդպես էլ պետք է շարունակվի»,- ասել է Ժակլին Չելիքը: