Հյուսիսային Իռլանդիայի խոշորագույն ազգայնական «Շինն Ֆեյն» կուսակցությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ կազմից հիմք կհանդիսանա Իռլանդիայի հետ վերամիավորվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար, հայտնում է Reuters-ը:
«Այդ արդյունքը կտրուկ փոխում է տեղի քաղաքական լանդշաֆտը», - նշել է կուսակցության ղեկավար Դեկլան Կիրնին: Նրա խոսքերով հանրաքվեի արդյունքները զրկում են բրիտանական կառավարության Հյուսիսային Իռլանդիայի շահերը ներկայացնելու իրավունքից, քանի որ վերջինիս բնակչությունը քվեարկել է ԵՄ կազմում մնալու օգտին:
Հիշեցնենք, նախօրեին ԵՄ կազմից դուրս գալու շուրջ հանրաքվեում հաղթել են ԵՄ կազմից դուրս գալու կողմնակիցները: