Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ կորցրել է իր դիրքերը 3.5%-ով Մեծ Բրիտանիայում անցկացված ռեֆերենդումի վերաբերյալ ստացված տեղեկատվության ֆոնի վրա: Դրա մասին են վկայում առևտրի տվյալները, փոխանցում է rbc.ru կայքը:
Երեկ Մեծ Բրիտանիայում կայացավ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ ռեֆերենդում: Տվյալների համաձայն, Brexit-ի կողմնակիցները գերազանցում են իրենց ընդդիմախոսներին մոտ 450 հազար ձայնով: