Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքների վերաբերյալ Թվիթերում հայտարարությամբ են հանդես եկել Եվրոպական մի շարք երկրների ԱԳ նախարարները:
«Բրիտանիայից վաղ առավոտյան ստացված լուրերը իրոք սթափեցնում են: Սա տխուր օր է թե Եվրոպայի, թե Միացյալ թագավորության համար», - մասնավորապես գրել է Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը:
«Մենք պետք է հստակեցնենք մեր առաջնահերթությունները և կանխորեշենք նոր ապագա Եվրոպայի համար»,- իր հերթին գրել է Բելգիայի ԱԳ նախարարը: