ՌԴ-ում ԱՄՆ դախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում անցկացված ռեֆերենդումի արդյունքները, համաձայն որոնց Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ, «մեծ հաղթանակ» է հանդիսանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, հաղորդում է «ՐԻԱ Նովոստին»:
Նախկին դեսպանն իր թվիթերյան էջում գրել է. «Սա մեծ հաղթանակ է Պուտինի արտաքին քաղաքականության համար: Տվե՛ք նրան արժանին»:
Նրա կարծիքով, քվեարկությունն անկասկած «կծառայի նրա (Պուտինի)՝ ԵՄ հետ վարվող երկարաժամկետ քաղաքականությանը»:
Մաքֆոլը նշել է նաև, որ Brexit-ը թուլացրել է նաև ԱՄՆ առաջատարությունը, քանի որ թուլացրել է նրա ամենամոտ գործընկերոջը՝ Մեծ Բրիտանիային: