Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, հունիսի 24-ին 3-օրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տեղի ունեցող Բարիգալստյան՝ Հրաշափառի արարողությանը դրական զգացողություններով է մասնակցում:
Ինչպես հաղորդում է Armenpress-ը, ի պատասխան այն հարցին, թե որն է հայ ժողովրդի ուղերձն ու ասելիքն աշխարհին այս այցով, դեսպանը նշեց. «մենք կանք, մենք երջանիկ ենք և հպարտ մեր երկրով»: