Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ երկրներին ուղարկել է արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության ոլորտում Եվրոպական գլոբալ ռազմավարության նախնական պատճենները, հայտնում է РИА Новости-ն:
Մոգերինին պաշտոնապես ռազմավարությունը ԵՄ երկրների ղեկավարներին կներկայացնի հունիսի 28-29-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթաժողովի ժամանակ:
«Մեր միության նպատակը, անգամ գոյությունը կասկածի տակ է դրվում, սակայն մեր քաղաքացիները և աշխարհը կարիք ունեն ուժեղ Եվրամիության, ավելի, քան երբեւէ... Դա նույնիսկ ավելի արդիական է դարձել Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո»,-ասված է Մոգերինի խոսքի նախաբանում:
Նրա խոսքով, պետք է վերանայել Եվրամիության աշխատանքը: