Թուրքիայի նախագահ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ներողություն է խնդրել Սու-24-ի օդաչուի մահվան կապակցությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի ուղերձը, որում թուրքական առաջնորդը իր հետաքրքրվածությունն է հայտնել ռուս օդաչուի մահվան հետ կապված իրավիճակի կարգավորման վերաբերյալ», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքերով՝ Էրդողանը ներողություն է խնդրել օդաչուի մահվան կապակցությամբ և հայտնել, որ օդաչուի մահվան հետ ասոցացվող Թուրքիայի քաղաքացու նկատմամբ հետաքննություն է սկսվել: