Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 1-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Սոչի: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական Star թերթի կայքին:
Հրավերը ստացվել է ռուսական կողմից:
Նշվում է, որ այցի շրջանակներում Չավուշօղլուն երկկողմ հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ: