Վրաստանը պայմանագիր է կնքել Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ, որում ներառված են Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան և Լիխտենշտեյնը:
Ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է Բեռնում ասոցիացիայի անդամ երկրների նախարարների հանդիպման ընթացքում, ուր ժամանել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում է BBC-ն:
«Վրաստանը համաձայնագիր է մշակել ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու վերաբերյալ, Վրաստանն ազատ առևտուր ունի Թուրքիայի և ԱՊՀ երկրների հետ, արտահանումների արտոնյալ ռեժիմ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի հետ: Տարվա վերջին մենք ակնկալում ենք ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրում Չինաստանի հետ»,- հայտնել է Կվիրիկաշվիլին: