Վիեննայում ԵԱՀԿ կենտրոնակայում մեկնարկում է Անվտանգության ոլորտում խնդիրների քննարկման ամենամյա համաժողովը:
Եռօրյա համաժողովի ժամանակ մասնավորապես կքննարկվեն ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունները և տարածաշրջանում իրավիճակի վրա դրանց ազդեցությունը:
Նշվում է, որ բացի Ուկրաինայից, որին առանձին նիստ է նվիրված, հատուկ ուշադրություն կհատկացվի նաև Ղարաբաղին և Մերձդնեստրին: