Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրենքը, որով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը (ինչպես նաև այլ ցեղասպանությունները) կդասավանդվեն նահանգի հանրակրթական դպրոցներում:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը: