ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման կփորձի միաժամանակ առևտրային հարաբերությունների հասնել և՛ Մեծ Բրիտանիայի, և՛ ԵՄ-ի հետ, փոխանցում է BBC-ն։
«Ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել, նախագահը կփորձի անել դա միաժամանակ»,- նշել է Քերին:
Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ԱՄՆ-ի համար Լոնդոնը կհայտնվի ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հերթի վերջում։