Բեռլինում անհայտ անձիք նախօրեին գիշերն այրել են դիվանագիտական համարանիշերով մի քանի ավտոմեքենա՝ այդ թվում նաև Վրաստանի դեսպանատան ավտոմեքենան: Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է մամուլում հայտնված տեղեկությունը՝ նշելով, որ Գերմանիայի իրավապահ մարմինները միջադեպի կապակցությամբ նախաքննություն են սկսել:
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բեռլինում անհայտ անձիք դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենաներ են հրկիզում: