Ղազախստանն առաջին անգամ ընտրվել է 2017-2018 թվականներին ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ: ՄԱԿ ԳԱ-ում անցկացված քվեարկության ժամանակ նրան աջակցել է 138 երկիր և այդպիսով Ղազախստանն առաջ է անցել իր հիմնական մրցակից Թաիլանդից, որը ստացել էր ՄԱԿ-ի 55 անդամի աջակցությունը: Ղազախստանը ՄԱԿ ԱԽ-ում փոխարինելու է Մալայզիային: Ղազախստանի ժամանակավոր անդամությունը կմեկնարկի հունվարի 1-ից
Այդպիսով, 2017 թվականի հունվարի 1-ից ՄԱԿ ԱԽ-ի կազմում կներառվի հետխորհրդային միանգամից երեք երկիր: Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է, իսկ Ուկրաինայի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017 թվականի վերջին: