Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Զրույցը եղել է բավականին դրական և արդյունավետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով էրդողանի աշխատակազմի իր աղբյուրներին:
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախագահների զրույցը տևել է 40 րոպե: Ավելի ուշ արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի:
Երկու նախագահների միջև 7 ամսվա ընթացքում առաջին հեռախոսազրույցի մեկնարկի մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: