Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության բաց քննարկում տեղի կունենա Իսրայելի Քնեսեթում: Այդ մասին հայտնել է հայտնի պատմաբան, ցեղասպանագետՅաիր Աուրոնը «Զորյան ինստիտուտին» տված հարցազրույցում: Ըստ նրա` Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության հանրային քննրակումներից և ազատ քվեարկությունից` չցանկանալով վանել թուրքական կառավարությանը, որին առանցքային դաշնակից էր համարում, և ԱՄՆ-ին:
«Քննելով վերջերս Բունդեսթագի ընդունած բանաձևը`կարելի է մի քանի կարևոր ասպեկտ առանձնացնել: Ժամանակակից Թուրքիան մեղավոր չէ Հայոց ցեղասպանության համար, սակայն Օսմանյան կայսրության բոլոր իրավունքների և պարտավորությունների օրինական իրավահաջորդն է:
Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Թուրքիայի յուրաքանչյուր հաջորդ ղեկավարն ամեն ինչ անում է փաստերը խճճելու և ժխտելու համար: Բացի այդ, Թուրքիան, օգտագործելով իր զգալի աշխարհաքաղաքական, ռազմական ու տնտեսական լծակները` ազդելու համար այլ երկրների վրա, ստիպելու համար պարտադրել նրանց միանալ ժխտողական քաղաքականությանը»,-ասել է Օրոնը:
«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի այս ժամանակ Քնեսեթը քննարկումներ է անցկացնում այդ հարցի շուրջ: Կան պոտենցիալ ձայներ, սակայն կառավարությունը թույլ չի տալիս սկսել քվեարկությունը: Թող այս տարին տարբերվի: Թող Քնեսեթում ազատ քվեարկություն անցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ ժխտելու վերաբերյալ»,-ասել է գիտնականը: