ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 6-ին կայցելի Վրաստան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը հղումով:
Ավելի վաղ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանին հղումով, հայտնել էր, որ Վրաստանում Քերին մտադիր է հանդիպումներ ունենալ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նշվում է, որ հանդիպումների ժամանակ կքննարկվի պաշտպանության, անվտանգության և տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացման հարցը: