ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները, փոխանցում է gazeta.ru-ն:
Պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին ՝ Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «ոչ թե կարելի է, այլ պետք է» վերականգնել:
«Մենք բոլորս լսեցինք՝ ինչպիսի դրույթներ հնչեցին երեկ Ռուսաստանի նախագահից՝ կապված այն քայլերի հետ, որոնք ձեռնարկել է թուրքական կողմը մեր երկրների միջև հարաբերությունների նորմալացման համար: Այն ողբերգությունից հետո, որ տեղի ունեցավ ռուսական ինքնաթիռի հետ, որը Թուրքիան խփել էր առանց որևէ հիմքի, մենք հնչեցրինք մեր դիրքորոշումը՝ հարաբերությունների զարգացում հնարավոր է, թուրք ժողովուրդը մենք դիտարկում ենք որպես բարեկամ»,- ասել է նա:
Զախարովան նաև նշել է, որ ռուսական կողմի համար սկզբունքային էր այդպիսի գործողությունների անընդունելիության մասին հասկացնելը: